-
17.09.2016|
12:02
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի նախագահ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը խոր մտահոգություն է հայտնում Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ։
-
17.09.2016|
12:00
Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը երեկ Էջմիածնում հնչած կրակոցներից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» ԲԿ-ից հայտնեցին, որ երեկ գիշեր հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Թումանյանը և գտնվում է Նյարդաբանական բաժանմունքում։
-
17.09.2016|
11:59
Սիրիայում «Եփրատի վահան» գործողությունը կավարտվի միայն Թուրքիայի սահմաններին անվտանգության լիակատար ապահովումից հետո՝ հայտարարել է փոխվարչապետ Վեյսել Քայնաքը։
-
17.09.2016|
11:58
Ռուսաստանում սեպտեմբերի 18-ին կանցկացվի քվեարկության միասնական օրը, որը ենթադրում է յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավորների, ինը շրջանների մարզպետների ու 39 օրենսդրական ժողովի պատգամավորների ընտրություններ:
-
17.09.2016|
11:57
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում՝ ասել է Համագործակցության գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
-
17.09.2016|
11:55
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
-
17.09.2016|
11:54
«Գրական տապան 2016» փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 18-28-ին: Կմասնակցեն գրականության ոլորտի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից:
-
16.09.2016|
22:04
Սեպտեմբերի 15-ին Հռոմում` Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի սրահում, կայացավ Անրի Վեռնոյի «Մայրիկ» իտալերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի համագործակցությամբ:
-
16.09.2016|
22:03
«Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների»,- հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում:
-
16.09.2016|
22:02
Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը: